Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Լեհաստանի միջև բեռնափոխադրումները սառեցվել են


Բեռնատարներ Ռուսաստանում, արխիվ

Բեռնատարներ Ռուսաստանում, արխիվ

Այսօրվանից սառեցվել են Լեհաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումները: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ալեքսեյ Դզիկավիցկիի փոխանցմամբ, լեհական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկել՝ չհամաձայնելով լեհական բեռնափոխադրողների նկատմամբ սահմանափակումներին, որոնք Մոսկվան մտցրել է՝ փոփոխության ենթարկելով 1996 թվականին կնքված համաձայնագրի պայմանները:

Վարշավայում համարում են, որ այդ կերպ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են ռուսական շուկայից դուրս թողնել լեհական տրանսպորտային ընկերություններին, որոնք սպասարկում են երկու երկրների միջև բեռնափոխադրումների 70 տոկոսը:

Մասնագետներն առայժմ դժվարանում են գնահատել վնասների չափը, որը կկրեն լեհ բեռնափոխադրողները, սակայն հայտնի է, որ ռուսական շուկայից ստացվող նրանց եկամուտները կազմում են տարեկան մեկուկես միլիարդ եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG