Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան համաձայնել են սառեցնել նավթարդյունահանման ծավալները


Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցություններում համաձայնության են եկել նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ:

Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Նաիմին հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նավթարդյունահանման ծավալները պահել հունվարյան մակարդակի վրա: Փետրվարի 16-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ բանակցություններից հետո Ալի ալ-Նաիմին հայտնել է, որ Քաթարը և Վենեսուելան նույնպես միացել են պայմանավորվածությանը և հույս են հայտնել, որ մյուս նավթարդյունահանող երկրները ևս կընդունեն առաջարկվող պայմանները:

2014 թվականի հունիսից նավթի համաշխարհային գները ավելի քան 70 տոկոս անկում են ապրել՝ հասնելով մեկ բարելի դիմաց 34 դոլարի մակարդակին, ինչը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնեցրել նավթային եկամուտներից կախում ունեցող այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG