Մատչելիության հղումներ

Գյուղատնտեսության նախարարը մեկնել է Հնդկաստան


Սերգո Կարապետյան, արխիվ

Սերգո Կարապետյան, արխիվ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հրավերով եռօրյա այցով մեկնել է Նյու-Դելի:

Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին:

«Այցի հիմնական նպատակն է քննարկել հայկական կոնյակը և գինին հնդկական շուկա արտահանելու հնարավորությունները, ինչպես նաև Հնդկաստանից գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցը», - ասված է Հայաստանի գյուղնախարարության հաղորդագրությունում:

Կարապետյանը հանդիպումներ կունենա ոլորտի մի շարք կազմակերպությունների, այդ թվում` ոգելից խմիչքներ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, կայցելի Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG