Մատչելիության հղումներ

Սփյուռքյան «Հայկական վերածնունդ»-ը ՕԵԿ-ից պահանջում է «չգողանալ իր անունը»


Սփյուռքյան «Հայկական վերածնունդ»-ի Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավար Շանթ Ոսկերիչյան, արխիվ

Սփյուռքյան «Հայկական վերածնունդ»-ի Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավար Շանթ Ոսկերիչյան, արխիվ

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ կրկին հիշեցնելով և պարզաբանելով, որ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ), Արթուր Բաղդասարյանի և իր նախաձեռնությունների հետ բացարձակապես ոչ մի կապ չունի:

«Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է «ստեղծել» մի նոր կուսակցություն, և կոպտորեն խախտելով քաղաքակիրթ գործելակերպի և մարդկային պատշաճության կանոնները, այդ նոր կուսակցությունը անվանում է մեր՝ ավելի քան երեք տարի շարունակ գործող կազմակերպության անունով՝ «Հայկական վերածնունդ», - ասված է հայտարարությունում:

«Հասկանում ենք, որ բոլորը, նույնիսկ վարկաբեկված քաղաքական գործիչները իրավունք ունեն նոր կազմակերպություններ բացելու և դրանք ըստ իրենց ցանկության անվանելու՝ որքան էլ որ անունը պարունակությանը չհամապատասխանի: Սակայն գոյություն ունեցող կազմակերպության անունը կրկնօրինակելը համարժեք է գողության և դատապարտելի է: «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարությանը պահանջում ենք չդիպչել մեր կազմակերպության անվանը՝ բառիս ուղղակի և անուղղակի իմաստներով», - հայտարարում է սփյուռքյան «Հայկական վերածնունդ»-ը:

Հիշեցնենք՝ «Հայկական վերածնունդ» կոչվող հասարակական-քաղաքական միավորում ստեղծելու մասին Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր»-ը տասնյակից ավելի կուսակցությունների ու հինգ տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ հայտարարեց անցած տարվա հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG