Մատչելիության հղումներ

ՀԿ-ների միջև նախագահականի դրամաշնորհների մրցույթները 2016-ին ևս կանցկացնի ՀԵՀ-ը


Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ճանաչվել է գործընկեր կազմակերպություն և նրան է վերապահվել պետբյուջեից նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները որպես դրամաշնորհներ հատկացնելու համար հասարակական կազմակերպությունների (ՀԿ) միջև 2016 թվականի ընթացքում մրցույթների կազմակերպման իրավասությունը:

Կարգադրության տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Նշենք, որ անցած տարի ևս նախագահականի դրամաշնորհների համար մրցույթները կազմակերպել է ՀԵՀ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG