Մատչելիության հղումներ

Յարոսլավլում գազի պայթյունից բնակելի շենքը մասամբ փլուզվել է, կան զոհեր և վիրավորներ


Փրկարարները աշխատում են փլուզված շենքի տարածքում, Յարոսլավլ, 16-ը փետրվարի, 2016թ.

Փրկարարները աշխատում են փլուզված շենքի տարածքում, Յարոսլավլ, 16-ը փետրվարի, 2016թ.

Ռուսաստանի Յարոսլավլի շրջանում կենցաղային գազի պայթյունից հինգ հարկանի բնակելի շենքը մասամբ փլուզվել է։

Նահանգապետ Սերգեյ Յաստրեբովը հայտարարել է, որ փլատակներից չորս դիակ են դուրս բերել։ «Ինը տուժածի տեղափոխել ենք Յարոսլավլի հիվանդանոց, մյուսները [շենքի փլուզված մասի բնակիչները] տեղափոխվել են ժամանակավոր կացարան և նրանց հետ հոգեբաններ են աշխատում», - ասել է նահանգապետը՝ նշելով, որ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկում են մյուս տուժածներին հայտնաբերելու համար։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է երեք զոհի, այդ թվում՝ մեկ երեխա, և ինը վիրավորի մասին։ Տուժածները հիմնականում կանայք են։ «Վնասվել է ընդհանուր առմամբ 15 բնակարան. 5-ը ամբողջությամբ քանդվել է, 10-ը՝ մասամբ։ Այդ հատվածում գրանցված է 29 բնակիչ», - հայտարարել է ԱԻՆ-ը։

Ավելի ուշ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ զոհվածների թիվը հասել է 7-ի:

Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ՝ «աշխատանք կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որը չի համապատասխանում անվտանգության պահանջներին» հատկանիշներով։

Նահանգապետ Սերգեյ Յաստրեբովի խոսքով, փետրվարի 17, 18-ը Յարոսլավլիում սգո օրեր են հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG