Մատչելիության հղումներ

50 զոհ Սիրիայում բուժհիմնարկների և դպրոցների վրա օդային գրոհների հետևանքով


Սիրիա - «Բժիշկներ առանց սահմանների»-ի՝ փլատակների վերածված հիվանդանոցը հյուսիսային Իդլիբ նահանգի Մաարաթ ալ-Նուման քաղաքի մոտ, 15-ը փետրվարի, 2016թ․
Սիրիա - «Բժիշկներ առանց սահմանների»-ի՝ փլատակների վերածված հիվանդանոցը հյուսիսային Իդլիբ նահանգի Մաարաթ ալ-Նուման քաղաքի մոտ, 15-ը փետրվարի, 2016թ․

ՄԱԿ-ի տվյալներով՝ երեկ առնվազն 50 մարդ է մահացել Սիրիայի հյուսիսում բժշկական հաստատությունների և դպրոցների վրա օդային հարձակումների հետևանքով:

Հարձակումներից մեկի թիրախը եղել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը, շենքի փլուզումը 7 հոգու մահվան պատճառ է դարձել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը միջազգային օրենքների կոպիտ խախտում է որակել այդ հարձակումները, որոնք տեղի են ունեցել գերտերությունների՝ հրադադարի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG