Մատչելիության հղումներ

logo-print

Իրաքի քրդական շրջանում 2015-ի օգոստոսին մանանեխային գազ է կիրառվել


Քուրդ աշխարհազորայիններ (փեշմերգա) Իրաքում, արխիվ

Քուրդ աշխարհազորայիններ (փեշմերգա) Իրաքում, արխիվ

Անցած տարվա օգոստոսին Իրաքի քրդական շրջանում երկու հարձակումների ժամանակ մանանեխային գազ է կիրառվել: Այս փաստը հաստատել է Հաագայում գործող Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը՝ շեշտելով, որ մահացու գազի կիրառումը արգելված է 1925 թվականից:

Քիմիական զենք կիրառողը պարզված չէ, թեև 2015 թվականի հոկտեմբերին քուրդ պաշտոնյաները տեղեկացրել էին, որ օգոստոսին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հետ մարտերից հետո քուրդ մի շարք զինվորականների մոտ փորձաքննությամբ հաստատվել էր մանանեխային գազի առկայությունը:

Օրեր առաջ էլ Միացյալ Նահանգների պաշտոնյաները հայտարարել են, որ «Իսլամական պետության» զինյալները ի վիճակի են փոքր քանակությամբ քլորի և մանանեխային գազեր ստանալ ու դրանք կիրառել են Իրաքում և Սիրիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG