Մատչելիության հղումներ

Կդիմեն ոստիկանապետին՝ երեք ոստիկանի աշխատանքից ազատելու համար


Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության երեք ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ հայտարարելու նկատողություն:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ կարգապահական հանձնաժողովի նիստում քննարկվել են ոստիկանության չորս ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները: Հանձնաժողովը, պարզելով փաստական հանգամանքները, որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին։

Հաղորդագրությունում չի նշվում, թե ինչի համար են չորս ոստիկանները կարգապահական տույժի ենթարկվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG