Մատչելիության հղումներ

Զինված ուժերում մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը


Հայաստանի Զինված ուժերում այսօր մեկնարկել է 2016 թվականի ձմեռային ուսումնական փուլը:

Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ Զինված ուժերի զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները, փոխանցում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են Զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար:

Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում զինծառայողներին իր բարեմաղթանքներն է հղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG