Մատչելիության հղումներ

Ռուսաստանում «Զիկա»-ի առաջին դեպքն է արձանագրվել


Զիկա վիրուսը տարածող Aedes Aegypti մոծակը
Զիկա վիրուսը տարածող Aedes Aegypti մոծակը

Ռուսաստանում «Զիկա» տենդի առաջին դեպքն է գրանցվել։ «Ռոսպոտրեբնադզոր»-ի փոխանցմամբ, քաղաքացին վարակվել է Դոմինիկյան Հանրապետությունում հանգստանալու ժամանակ։

«Ներկա պահին հիվանդը գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայունանում է», - ասված է հաղորդագրությունում։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ վերահսկողության տակ են նաև հիվանդի ընտանիքի անդամներն ու այն անձինք, ովքեր շփում են ունեցել նրա հետ, ըստ աղբյուրի, նրանց մոտ հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն գրանցվել։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հաղորդում է, որ Ռուսաստանում բնակլիմայական պայմաններից ելնելով՝ «Զիկա» տենդի տարածման վտանգ չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG