Մատչելիության հղումներ

2016 թվականին, այսօրվա դրությամբ, Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 7 հազար 575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 հազար 139 տոննայի դիմաց:

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, արտահանվել է 2 հազար 429 տոննա պտուղ և խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 հազար 90 տոննայի դիմաց, 5 հազար 146 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 հազար 49 տոննայի դիմաց։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստան, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG