Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է զոհվել


Ադրբեջանցի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ
Ադրբեջանցի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում անցած շաբաթավերջին զոհվել է Ադրբեջանի բանակի կրտսեր սերժանտ Էլմիր Զեյնալովը:

Haqqin.az ինտերնետային պարբերականը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ Զեյնալովը սպանվել է ուրբաթ օրը՝ հայ զինծառայողների հետ «մարտում»:

APA-ն, իր հերթին, այսօր հաղորդում է Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղում մի դպրոցականի վիրավորվելու մասին: Ադրբեջանական գործակալությունը, վկայակոչելով իր «ղարաբաղյան բյուրոն», պնդում է, թե 17-ամյա Ջողշուն Մամեդովը երկու՝ ձեռքի և ոտքի հրազենային վիրավորումները ստացել է հայկական կողմից հրադադարի խախտման հետևանքով:

Հիշեցնենք, անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական դիպուկահարի գնդակից քաղաքացիական անձի՝ Ղարաբաղի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի 54-ամյա բնակիչ, հովիվ Հակոբ Համբարձումյանի զոհվելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG