Մատչելիության հղումներ

Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը ընտրակեղծարարության մեջ մեղադրվող թիվ 104 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Անահիտ Աթայանին այսօր տուգանեց 600 հազար դրամով։

Աթայանը մեղադրվում է հանրաքվեի օրը կրկնակի քվեարկություն կատարելու մեջ։

Նախորդ դատական նիստի ժամանակ Աթայանը պահանջել էր կիրառել արագացված դատավարություն։ Ուսուցիչը միջնորդել էր նաև արգելել տեսանկարահանումը՝ պատճառաբանելով, թե դա կարող է վարկաբեկել իր հեղինակությունը։ Դատարանը բավարարել էր միջնորդությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG