Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան օդանավեր է տեղակայել Թուրքիայում


Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազան, արխիվ
Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազան, արխիվ

Սաուդյան Արաբիան հայտնել է, որ իր ռազմական օդանավերը երեկ տեղակայվել են Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում: Կոալիցիոն ուժերի կազմում օդանավերը ավիահարվածներ են հասցնելու «Իսլամական պետության» խմբավորումներին:

Այս մասին «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակը, սակայն նա չի ասել, թե քանի օդանավ է ուղարկվել Թուրքիա, նշելով, որ ապագայում դրանց թիվն աճելու է:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը Էր-Ռիյադում կայացած ասուլիսում հայտարարել է, թե Ռուսաստանի աջակցությունը չի կարող օգնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին մնալ պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG