Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների կարծիքով՝ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է


Ռուսաստանցիների շուրջ 80 տոկոսի կարծիքով՝ երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ: Սա են վկայում «Լևադա» կենտրոնի՝ վերջին շաբաթվա ընթացքում անցկացրած հարցման արդյունքները:

Հարցվածների 47 տոկոսի կարծիքով ճգնաժամի պատճառը միջազգային շուկայում էներգակիրների գնի անկումն է, 33 տոկոսի կարծիքով՝ ճգնաժամի պատճառը կոռուպցիան է, 27 տոկոսի կարծիքով՝ Արևմուտքի պատժամիջոցները, իսկ 26 տոկոսը որպես տնտեսական ճգնաժամի պատճառ նշել է պաշտպանության և բյուրոկրատական ապարատի վրա չափից ավելի ծախսվող գումարները:

Հարցվածների 58 տոկոսն ասել են, որ կրճատել են իրենց օրական ծախսերը: Մեկ տարի առաջ հարցվածների 37 տոկոսն էին ասել, որ կրճատել են իրենց ծախսերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG