Մատչելիության հղումներ

Այսօր Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Տաթև և Լոռու մարզի Թումանյան համայնքներում ընտրում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների: Համայնքների խոշորացումից հետո, որը կառավարության որոշմամբ փորձնական կիրառվում է այս մարզերում, սա տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններն են:

Սյունիքի մարզում Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու՝ երկուսը՝ Շինուհայրից՝ Իգոր Աբրահամյանը և Վարշամ Բագրատյանը, նրանք անկուսակցական են, և Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է: Ավագանու 11 տեղի համար 12 թեկնածու է առաջադրվել: Փոքր գյուղերը ներկայացուցիչներ չունեն:

Տավուշում Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված երկու թեկնածուներն էլ Դիլիջան քաղաքից են՝ քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և անկուսակցական Ժորա Սահաբալյանը: Ավագանու 15 տեղի համար 32 թեկնածուներ են պայքարում: Այստեղ գյուղերն ունեն իրենց ներկայացուցիչները:

Լոռու Թումանյան համայնքում մեկ թեկնածու կա՝ Հանրապետական կուսակցության անդամ, համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG