Մատչելիության հղումներ

Մյունխենյան հանդիպումներում քննարկվել են նաև ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր


Մյունխեն, անվտանգության հարցերով միջազգային համաժողովում

Մյունխենում ընթացող՝ անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ-ում նախագահող երկրի՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: APA գործակալության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդի հանդիպմանը ևս քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG