Մատչելիության հղումներ

Պապը և պատրիարքը համատեղ ուղերձ են հղել


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Հավանայում, 12-ը փետրվարի, 2016թ․

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Հավանայում, 12-ը փետրվարի, 2016թ․

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ միջազգային հանրությանը կոչ անելով պաշտպանել Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Սիրիայում և Իրաքում բռնությունները հազարավոր մարդկային կյանքեր են խլել, միլիոնավոր մարդկանց էլ՝ զրկել տանիքից և գոյատևման միջոցներից: Պապն ու պատրիարքը անհրաժեշտ են համարել մարդասիրական օգնություն տրամադրել այդ պայմաններում հայտնված մարդկանց և միլիոնավոր փախստականներին:

Նրանք միջազգային հանրությանը նաև կոչ են արել՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ հալածանքները կանխելու ուղղությամբ: «Պատրիարք Կիրիլն ու Ֆրանցիսկոս պապը ցանկություն են հայտնել մեկտեղել ջանքերը՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերներին միասնաբար արձագանքելու համար»,- ասվում է Սուրբ Աթոռի և Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդների համատեղ հայտարարությունում:

Երկու եկեղեցապետերն անդրադարձել են նաև ուկրաինական հակամարտությանը՝ կողմերին խոհեմության և խաղաղարար գործունեության կոչ անելով: «Մենք սգում ենք ուկրաինական բախումների հետևանքով բազմաթիվ կորսված կյանքերի, խաղաղ բնակիչներին բաժին հասած տանջանքների, խորը տնտեսական, մարդասիրական ճգնաժամի համար»,- նաև ասվում է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG