Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «Մոսկվան ապակայունացնում է Եվրոպան»


Յենս Ստոլտենբերգ, արխիվ
Յենս Ստոլտենբերգ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Մյունխենում ընթացող Անվտանգության հարցերով միջազգային համաժողովում հայտարարել է, թե Ռուսաստանը, համառորեն ցուցադրելով իր ուժը, ապակայունացնում է Եվրոպան, իսկ Մոսկվայի միջուկային հռետորաբանությունը և կեցվածքը, հնարավոր է՝ հարևաններին ահաբեկելու և վստահությունը խարխլելու նպատակ ունի:

Ստոլտենբերգը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտություն, կամ նոր սառը պատերազմ չի ցանկանում, բայց դաշինքի արձագանքը «ուժեղ կլինի»: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն արևելյան թևում բարձրացնում է պաշտպանունակության մակարդակը, և դա արվում է ոչ թե պատերազմ մղելու, այլ պատերազմը կանխելու նպատակով:

Նույն համաժողովում Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին է անդրադարձել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Վերջինս հայտարարել է, թե Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի քաղաքական «փակ և ոչ բարեկամական ուղեգիծը» պահպանվում է: «Կարելի է ավելի կտրուկ ասել: Մենք, ըստ էության, գլորվել ենք նոր սառը պատերազմի ժամանակաշրջան»,- Մյունխենում ասել է Ռուսաստանի վարչապետը:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն էլ նշել է, թե Սիրիայում բանակցությունների և խաղաղության ճանապարհ բացելու համար Ռուսաստանը պետք է դադարեցնի «քաղաքացիների դեմ ռմբահարումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG