Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է սլովակ և վրացի գործընկերների հետ


Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է այսօր Մյունխենում մեկնարկած անվտանգության 52-րդ համաժողովի աշխատանքները, որին ներկա են շուրջ երկու տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարներ, քառասուն պետությունների արտգործնախարարներ, մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Համաժողովի շրջանակներում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այսօր Նալբանդյանը հանդիպել Սլովակիայի և Վրաստանի իր պաշտոնակիցների հետ։

Էդվարդ Նալբանդյանն ու Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, այդ ձևաչափով ընթացող համագործակցության շուրջ, նաև անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների:

«Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպմանն էլ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն առավել կընդլայնվեն ու կխորանան։

Միխեիլ Ջանելիձեն նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացումը և այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը։

Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի ԱԳՆ ղեկավարին հրավիրել է այցելել Երևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG