Մատչելիության հղումներ

Բուլղարացի Քրիստիան Վիգենինը նշանակվել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ


Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկա Կաներվան (Ֆինլանդիա) վեհաժողովում Բուլղարիան ներկայացնող պատգամավորներից Քրիստիան Վիգենինին նշանակել է Վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում:

Հատուկ ներկայացուցիչը կենտրոնանալու է Վեհաժողովի ջանքերի վրա՝ ուղղված «տարածաշրջանում հաշտեցումն ու ԵԱՀԿ-ի հանձնառություններն առաջ մղելուն, վստահության ամրապնդման միջոցներին աջակցելուն»:

«Ես ուրախ եմ, որ իմ գործընկեր պարոն Վիգենինը ղեկավարելու է ԵԱՀԿ-ի ջանքերը տարածաշրջանում հաշտեցմանն աջակցելու ու մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ», - ասել է Կաներվան:

«Երբ խոսում ենք տևական հակամարտությունների, կոռուպցիայի դեմ պայքարի կամ ժողովրդավարացման մասին, ավելի հաստատուն քաղաքական կամք է անհրաժեշտ Հարավային Կովկասում առկա բազմաթիվ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Ես հուսով եմ, որ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում երկխոսությունը կնպաստի այդ ուղղությամբ տարվող աշխատանքների դրական թափ հաղորդելուն», - հայտարարել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նորանշանակ հատուկ ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG