Մատչելիության հղումներ

Դանիել Բայեր. «Ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»


ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Դանիել Բայեր, արխիվ
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Դանիել Բայեր, արխիվ

ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է աշխատանքը հակամարտող կողմերի հետ, միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա հասնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Դանիել Բայերը:

Նա ցավով փաստել է, որ վերջին ամիսներին մեծացել են բռնությունները հայ-ադրբեջանական սահմանին։ «Միացյալ Նահանգները կիսում է այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները և դատապարտում է ծանր տեխնիկայի կիրառումը, որը հանգեցնում է խաղաղ բնակչության մահվան։ Մենք պաշտպանում ենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, և կոչ ենք անում կողմերին՝ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ», - ասել է դեսպանը՝ նշելով, որ «ստատուս քվոն անընդունելի է»։

«Մենք ևս մեկ անգամ դիմում ենք կողմերին՝ «խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»։ ԱՄՆ-ը աջակցում է համանախագահների ջանքերին՝ իրականացնելու կառուցվածքային բանակցություններ, որոնք նոր խթան կհաղորդեն երկխոսությանը և կնպաստեն խնդրի խաղաղ կարգավորմանը», - ասել է Բայերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG