Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը ծանոթացել է շփման գոտում տիրող իրավիճակին


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացել շփման գոտում տիրող իրավիճակին:

Սեյրան Օհանյանը, հիշեցնենք, Ղարաբաղում է փետրվարի 11-ից՝ Հայաստանի և Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում։

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարին ներկայացվել է առաջնագծի պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործողությունների համալիրը, դրանցում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորարարությունները:

Այցի ընթացքում պաշտպանության նախարարը եղել է նաև Տիգրանակերտի բանակային վարժարանում և հետևել պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հրաձգային վաշտի կողմից անցկացվող հետևակի մարտական մեքենաների գործնական հրաձգության պարապմունքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG