Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունը, թե «հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություններ և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել են», իրականությանը չի համապատասխանում։

«Այն քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում», - ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG