Մատչելիության հղումներ

ՏԿՆ. Գորիս-Սիսիան ճանապարհին բուք է


Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, ինչպես նաև`տեղ-տեղ մերկասառույց, տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

«Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG