Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 09.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փոխանցում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ)։

Ըստ հաղորդագրության, փակ են Սոթք-Քարվաճառ և Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները։ Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-3-րդ կմ-ի հատվածը: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-32-րդ կիլոմետրին՝ Թասի ոլորաններում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

«ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ», - ասաված է հաղորդագրությունում:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի երքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG