Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման գործընթացից


ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանին օգնելու հարցում և աջակցում է նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հինգշաբթի օրը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ պաշտպանության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո։

«Բոլոր դաշնակիցները անխտիր աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին փոխել իր որոշումը՝ վրացական շրջաններ Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ ճանաչելու վերաբերյալ»,- ասել է Ստոլտենբերգը։

Ռուսաստանը Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականին՝ Հարավային Օսիայի հակամարտությունից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG