Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետական երկու թեկնածուներ հրաժարվեցին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար մղվող պայքարից


Միացյալ Նահանգներում երկու թեկնածու դուրս մնացին նախագահական ընտրապայքարից։

Հանրապետական կուսակցության երկու ներկայացուցիչ՝ Նյու-Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին և Hewlett-Packard-ի նախկին ղեկավար Կարլի Ֆիորինան, հրաժարվել են ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարից։

Թեկնածուներն այս մասին հայտարարեցին այն բանից հետո, երբ Նյու Հեմփշիրում տեղի ունեցած ներկուսակցական ընտրություններում Քրիս Քրիստին զբաղեցրեց վեցերորդ, իսկ Կարլի Ֆիորինան՝ յոթերորդ տեղը։

Նյու Հեմփշիրում տեղի ունեցած նախնական ընտրություններին հանրապետականներից հաղթել է միլիարդատեր Դոնալդ Թրամփը։

Դեմոկրատների ընտրապայքարում հաղթել է սենատոր Բերնի Սանդերսը՝ առաջ անցնելով նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնից։

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի նոյեմբերի 8-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG