Մատչելիության հղումներ

Առցանց քվերակություն. Յանուկովիչը աշխարհի ամենակոռումպացված անձանցից մեկն է


Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կայքում չորեքշաբթի օրն ավարտված առցանց քվեարկության արդյունքների, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ճանաչվել է աշխարհի ամենակոռումպացված անձանցից մեկը։ «Պատռի'ր կաշառակերի դիմակը» արշավի ընթացքում Յանուկովիչի օգտին քվեարկել է 13 հազար 210 օգտատեր։

11 հազար 900 ձայնով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Petrobras բրազիլիական նավթաարդյունաբերող ընկերությունը։ Առաջատարների եռյակը եզրափակում է Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մատինելին և նրա զինակիցները։ Նրանց օգտին քվեարկել է 10 հազար 166 մարդ։

Կայքի այցելուները նախ ընտրել են աշխարհում կոռուպցիայի ամենաաղաղակող15 դեպքը, ապա քվեարկել «գլխավոր կաշառակերի» համար։

Ցուցակում ընդգրկված են ինչպես առանձին պաշտոնյաներ, այնպես էլ կազմակերպություններ, ընկերություններ, պետական համակարգեր։

Յանուկովիչի դեմ հարուցված է քրեական գործ՝ պետական ունեցվածքի յուրացման մեղադրանքով։ Նկարագրելով Յանուկովիչի ռեժիմը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը նշում է, որ նա «ապրում էր մի քանի միլիարդ դոլար արժողությամբ առանձնատանը, նրա համաձայնությամբ միլիոնավոր դոլարներ արժեցող պետական ընկերությունները հայտնվել են մասնավոր գրպաններում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG