Մատչելիության հղումներ

Բակո Սահակայնը բավարար է գնահատել ԼՂ դատախազության 2015-ի գործունեությունը


Բակո Սահակյան, արխիվ
Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակայնը 2015 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանն այսօր մասնակցել է Ղարաբաղի դատախազության 2015 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

«Ողջ իրավապահ համակարգի համագործակցության արդյունքում հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվել է քրտնաջան և մեծ համատեղ աշխատանք, ինչի շնորհիվ մեր հանրապետությունում ապահովվել է հասարակական անվտանգության բարձր մակարդակ», - ասել է ԼՂ նախագահը:

Սահակյանն անդրադարձել է համակարգում առկա մի շարք խնդիրների, կարևորել դրանց արդյունավետ լուծումը: «Անցած տարիների ընթացքում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ հասել ենք մեր երկրի կայուն զարգացմանը և մեր ավանդույթների շնորհիվ շահեկանորեն տարբերվում ենք բարեխղճությամբ ու օրենքի հանդեպ ունեցած հարգանքով: Դա այն արժեքն է, որն անհրաժեշտ է պահպանել»,- ընդգծել է ԼՂ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG