Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով


Հանրապետության տարածքում փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +7 աստիճան, փետրվարի 13-14-ին` +9, փետրվարի 15-ին` +11, փետրվարի 16-ին` +13 աստիճան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG