Մատչելիության հղումներ

Կառավարությունը չեղյալ համարեց Համալիրը վաճառելու իր որոշումը


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Կառավարությունն այսօր չեղյալ համարեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ը վաճառելու մասին անցած տարվա իր որոշումն ու լուծարեց «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերության հետ կնքված առքուվաճառքի պայմանագիրը։ Ընկերությունը սահմանված ժամկետում չկատարեց գույքի դիմաց վճարումը:

Անցած տարվա օգոստոսին կառավարությունը որոշեց համալիրը 30 միլիոն դոլարով վաճառել «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ին, որը պարտավորվել էր բացի նշված 30 միլիոնից առաջիկա չորս տարիներին կատարել ևս 100 միլիոն դոլարի ներդրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG