Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախթարին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Նշելով, որ այսօր Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, ինչը էապես խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, Սերժ Սարգսյանը կարևորել է միջազգային հանրության կողմից ակտիվ ջանքերի գործադրումը՝ ձևավորելու համընդգրկուն օրակարգ, մշակելու համապատասխան ծրագիր, որն ունակ կլինի արձագանքելու և դիմակայելու այդ մարտահրավերներին: ՀՀ նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է իր համեստ մասնակցությունն ունենալու այդ գործում և մեծապես կարևորել է հանձնաժողովի հետ փոխգործակցությունը՝ որպես քննարկումների լավ հարթակ»,- փոխանցում է նախագահի պաշտոնական կայքը։

Շամշադ Ախթարը, համակարծիք լինելով տարածաշրջանի իրավիճակին ՀՀ նախագահի տված գնահատականի հետ, ընդգծել է, որ լավատեսորեն է տրամադրված ապագայի նկատմամբ և շնորհակալ է Հայաստանի համագործակցության պատրաստակամության համար:

Նա ներկայացրել է տարածաշրջանում կայուն աճ ապահովելու, այդ նպատակով անհրաժեշտ խթանիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ Հանձնաժողովի առաջիկա ծրագրերը՝ կարևորելով տարածաշրջանի երկրների տնտեսական տեսլականը և քաղաքական հանձնառությունները: Անդրադարձ է եղել նաև դեպի ծով ելք չունեցող երկրներին վերաբերող հարցերին և այդ համատեքստում՝ ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG