Մատչելիության հղումներ

Հաստատվել է օրենքների ցանկը, որոնք կընդունվեն կամ կփոփոխվեն՝ համաձայն նոր Սահմանադրության


ՀՀ նախագահի նստավայրը

ՀՀ նախագահի նստավայրը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հաստատվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը։ Այս ցանկում ընդգրկված է 12 օրենք՝ Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, ԱԺ կանոնակարգը, կուսակցությունների, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը և այլն։

Համաձայն հրամանագրի հավելվածի՝ Ընտրական օրենսգիրքը ԱԺ քննարկմանը ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։

Համաձայն նույն հրամանագրի՝ Սերժ Սարգսյանը որոշել է ստեղծել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ։ Խորհրդում ընդգրկված է տասը անձ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և այլք։

Կառավարությանը հանձնարարվել է ապահովել ընդունման կամփոփոխման ենթակա օրենքների նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG