Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու առաջարկը


Մարիա Զախարովա, արխիվ

Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունը կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու` Պետդումայի պատգամավորների առաջարկը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը առաջարկ են ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ չեղյալ հայտարարել 1921 թվականին կնքված «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը։ Իրենց նամակում պատգամավորները հատկապես ընդգծել են Թուրքիայի վարած հետևողական ագրեսիվ քաղաքականությունը։

«Ես կարող եմ ասել, որ այժմ դեռ պետք է ուսումնասիրվի պատգամավորների նամակը, հասկանալու համար, թե դրանով ինչ են նրանք ստույգ առաջարկում», - «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Զախարովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG