Մատչելիության հղումներ

Կրեմլ․ Կասյանովի դեմ բռնությունը Չեչնիայի ղեկավարության հետ կապ չունի


Կասյանովը և նրա օգնականը՝ դիպուկահարի թիրախում․ արտապատկերում Կադիրովի «Ինստագրամ»-ի հրապարակումից
Կասյանովը և նրա օգնականը՝ դիպուկահարի թիրախում․ արտապատկերում Կադիրովի «Ինստագրամ»-ի հրապարակումից

Կրեմլը դատապարտել է ռուս ընդդիմադիր գործիչ Միխայիլ Կասյանովի դեմ հարձակումը և հայտարարել, որ միջադեպը Չեչնիայի իշխանությունների հետ կապելու որևէ պատճառ չկա:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ի պատասխան Կասյանովի հայտարարության, ով նշել էր, թե Մոսկվայի ռեստորաններից մեկում ճաշելիս ինքը հարձակման է ենթարկվել մի խումբ անձանց կողմից: Վերջիններս տորթ են շպրտել քաղաքական գործչի վրա և հանդիմանել նրան իր քաղաքական հայացքների համար:

Ընդդիմադիր գործիչը դիմել է ոստիկանություն: Նա հայտնել է, որ իր կարծիքով, միջադեպը կապված է իր դիմումի հետ, որով նա խնդրել էր իշխանություններին հետաքննել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի՝ «Ինստագրամ»-ում կատարած հրապարակումը, որում ինքը՝ Կասյանովը, և իր տեղակալը պատկերված են այնպես, կարծես զենքի թիրախում լինեն:

Ըստ «Ռոյթերզ» և «Ինտերֆաքս» գործակալությունների

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG