Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու և նրան Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Պեկին):

Համապատասխան հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Սերգեյ Մանասարյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում, զբաղեցրել է վարչապետի օգնականի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, կառավարության քարտուղար-նախարարի պաշտոններ, 1999-2005թթ. աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: Համատեղության կարգով եղել է Հայաստանի Հանրապետության դեսպան նաև Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում և Օմանում: 2005-2010թթ. աշխատել է Բուլղարիայում ՀՀ դեսպան:

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG