Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ բոլոր պարտավորությունները


Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը Բրյուսելում, 9-ը փետրվարի, 2015թ․

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը Բրյուսելում, 9-ը փետրվարի, 2015թ․

Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ Թբիլիսիի գործադրած ջանքերը հերթական անգամ Բրյուսելի բարձր գնահատականին են արժանանում: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ երեկ Բրյուսելում կայացած բանակցությունների ավարտին այս մասին հայտարարեց Եվրամիության ղեկավար մարմնի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Թույլ տվեք Ինձ շնորհավորել Վրաստանի ներկայացուցիչներին այն լուրջ բարեփոխումների առթիվ, որոնք իրականացվել են ձեր երկրի կողմից վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհին: Վրաստանը կատարել է այն բոլոր պարտավորությունները, որ ստանձնել էր վիզային ռեժիմի ազատականացման նպատակով հաստատված գործողությունների ծրագրի շրջանակում: Այժմ արդեն Եվրամիության խորհուրդն ու Եվրոպական խորհրդարանը պետք է հաջողությամբ ավարտին հասցնեն այս ողջ գործընթացը», - հայտարարում էր Տուսկը:

Հիշեցնենք, որ եթե Բրյուսելի և Թբիլիսիի միջև կնքված այս համաձայնագրի վերջնական վավերացման ճանապարհին որևէ անակնկալ չարձանագրվի, ապա Վրաստանի քաղաքացիներն արդեն այս տարվա ամռանը հնարավորություն կստանան երեք ամիս ժամկետով Շենգենյան համաձայնագրին մաս կազմած եվրոպական պետություններ մեկնել առանց մուտքի արտոնագրերի:

Վրաստանի վարչապետի համոզմամբ, այս քայլը, մարդկանց կյանքն ավելի դյուրին դարձնելուց բացի, նաև լուրջ քաղաքական ազդակ կհանդիսանա թե՛ Վրաստանի, և թե՛ Եվրամիության հետ համագործակցող հետխորհրդային մյուս պետությունների համար:

«Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը միանշանակորեն նպաստեց Վրաստանում բարեփոխումների գործընթացի խթանմանը: Քանի որ տեխնիկական բոլոր պահանջները արդեն իսկ կատարված են։ Մենք հույս ունենք, որ շատ շուտով Վրաստանի քաղաքացիներին առանց վիզաների ճանապարհորդելու իրավունք կշնորհվի: Միանշանակ է, որ այս ձեռքբերումները թե՛ Վրաստանի, և թե՛ գործընկեր պետությունների համար յուրատեսակ ապացույցը կդառնանա այն իրողության, որ եվրոպական ընտրության շնորհիվ հնարավոր է հասնել կոնկրետ արդյունքի», - հայտարարում էր Վրաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG