Մատչելիության հղումներ

Մոսկվայում ապամոնտաժել են հարյուրից ավելի առևտրի կետեր


Մետրոյի «Չիստիե պրուդի» կայարանի մոտ առևտրի կետի ապամոնտաժումը։ Մոսկվա, 9-ը փետրվարի, 2016թ․
Մետրոյի «Չիստիե պրուդի» կայարանի մոտ առևտրի կետի ապամոնտաժումը։ Մոսկվա, 9-ը փետրվարի, 2016թ․

Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները Մոսկվայի կենտրոնում, մետրոյի կայարանների հարևանությամբ ապամոնտաժել են հարյուրից ավելի առևտրի կետեր, տաղավարներ, ինչը դարձել է օրվա ամենաքննարկվող թեմաներից մեկը:

Համացանցով գործին միջամտել է նույնիսկ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը՝ հայտարարելով, թե դա նույնն է, ինչ փոքր ու միջին ձեռնարկատիրության դեմ պայքարելը, ինչը «անթույլատրելի է այսօրվա տնտեսական իրավիճակում»:

Մոսկվայի քաղաքապետարանն իր գործողությունները պայմանավորում է անվտանգության նկատառումներով, թե՝ այդ կառույցները «խաթարում են կոմունիկացիաները»:

Ապամոնտաժված բոլոր կետերը, կրպակները ձևակերպված էին որպես սեփականություն: Ի պատասխան սեփականատերերի բողոքներին՝ քաղաքապետարանը հայտարարեց, թե առևտրի նոր կետեր կառուցելու համար նրանց կառաջարկվեն այլ տարածքներ: Հայտնի չէ, սակայն, թե արդյոք փոխհատուցվելու է ապամոնտաժված կրպակների ու առևտրի կետերի սեփականատերերի կրած վնասը:

Նշենք, որ ապամոնտաժված կրպակները հիմնականում պատկանում էին ԱՊՀ երկրների, այդ թվում Հայաստանի նախկին քաղաքացիների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG