Մատչելիության հղումներ

logo-print

Զոհեր և վիրավորներ Դամասկոսում պայթյունի հետևանքով


Սիրիա - Դամասկոսի ակումբի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքները, 9-ը փետրվարի, 2016թ.

Սիրիա - Դամասկոսի ակումբի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքները, 9-ը փետրվարի, 2016թ.

Դամասկոսում այսօր մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, հաղորդում է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ մեքենան, որին ամրացված է եղել պայթուցիկ նյութ, պայթել է Սիրիայի մայրաքաղաքի ակումբներից մեկի մոտ, որի շրջակայքում հավաքված էին ոստիկանության աշխատակիցներ։ Լրջորեն վնասվել են նաև մոտակա շինությունները։

Ավելի վաղ հաղորդվել էր քաղաքի շուկաներից մեկում մահապարտի իրականացրած պայթյունի մասին։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդել է, որ ակումբի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 8 ոստիկան, վիրավորվել 20 հոգի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG