Մատչելիության հղումներ

Հաագայի բանտում մահացել է սերբ գեներալ Տոլիմիրը


Զդրավկո Տոլիմիրը խաչակնքում է դատարանի դահլիճում, Հաագա, 26-ը փետրվարի, 2010թ.

Զդրավկո Տոլիմիրը խաչակնքում է դատարանի դահլիճում, Հաագա, 26-ը փետրվարի, 2010թ.

Հաագայի բանտում մահացել է սերբ գեներալ Զդրավկո Տոլիմիրը, ով ազատազրկման էր դատապարտված ցեղասպանություն իրականացնելու համար։

Տոլիմիրը Բոսնիական պատերազմի ընթացքում ցեղասպանություն կազմակերպելու մեջ մեղավոր ճանաչված Ռադկո Մլադիչի «աջ ձեռքն» էր։

Բոսնիացի սերբերի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Զդրավկո Տոլիմիրը, ով Հաագայի դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել 1990-ականներին մահմեդականներին ցեղասպանության ենթարկելու մեջ, մահացել է նախկին Հարավսլավիայի գծով Միջազգային տրիբունալի բանտում։ Մահվան հանգամանքների մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա վաղուց հիվանդ էր, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի Բալկանների թղթակից Յուլիա Պետրովսկայան։

Տոլիմիրը ձերբակալվել է 2007 թվականին։ Նրա մասնակցությամբ դատական լսումները տևել են 242 օր։ 2012 թվականին Հաագայի դատարանը որոշել է նախկին բարձրաստիճան զինվորականին ցմահ ազատազրկման դատապարտել։

Տոլիմիրը առաջին հայտնի գործիչը չէ, ով մահանում է Հաագայի բանտում. Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչը նույնպես մահացել է անազատության մեջ 2006 թվականին՝ մինչև դատարանի վճռի հրապարակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG