Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. Ռուսաստանի օդուժի հարվածները խոչընդոտում են սիրիական կարգավորմանը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 9-ը փետրվարի, 2016թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 9-ը փետրվարի, 2016թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատում է՝ ռուսական օդուժի հարվածները բացասաբար են ազդում սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման վրա։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը այդ մասին այսօր խոսել է ասուլիսի ժամանակ, որը նախորդում է դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ նախատեսված փետրվարի 10-11ը։

«ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռուսաստանի օդային հարվածները խոչընդոտում են Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններին»,- ասել է նա։ «Մենք պետք է դադարեցնենք կրակը»,- հավելել է Ստոլտենբերգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG