Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը Բրյուսելում հանդիպում է ԵՄ ղեկավարության հետ


Դոնալդ Տուսկ և Գիորգի Կվիրիկաշվիլի, Բրյուսել, 9-ը փետրվարի, 2016թ.

Դոնալդ Տուսկ և Գիորգի Կվիրիկաշվիլի, Բրյուսել, 9-ը փետրվարի, 2016թ.

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում քննարկել են Վրաստան-ԵՄ համագործակցության զարգացումը։

Վրացական կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, «հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից բխող՝ Վրաստանում անցկացվելիք բարեփոխումներին առնչվող հարցեր»։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է «վիզայի ազատականացման՝ հաջողությամբ ավարտին հասցված գործընթացը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում»։

Վրաստանի վարչապետի այսօր մեկնարկած երկօրյա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Եվրամիության բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ ևս։ Կվիրիկաշվիլիի այցը Բրյուսել առաջինն է վարչապետի պաշտոնում նրա նշանակվելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG