Մատչելիության հղումներ

Մոգերինին այս շաբաթ Մյունխենում կշփվի ռուս պաշտոնյաների հետ


Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի այցը Մոսկվա նախապատրաստական փուլում է, բայց մինչ այդ՝ առաջիկա շփումը պաշտոնական Մոսկվայի հետ տեղի կունենա Մյունխենում։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։

Փետրվարի 12-14-ը անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի ընթացքում տեղի կունենա Մերձավորարևելյան քառյակի՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ նիստ, ինչպես նաև Սիրիայի աջակցության Միջազգային խմբի հանդիպումը։

«Այնպես որ, նրանք քննարկելու հնարավորություն կունենան»,- ասել է Չիժովը։ «Ինչ վերաբերում է հարցին, թե երբ Մոգերինին Մոսկվա կժամանի՝ դեռ չգիտեմ։ Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ավելացրել է ռուսաստանցի դիվանագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG