Մատչելիության հղումներ

Բլումբերգը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում


Մայքլ Բլումբերգ, արխիվ
Մայքլ Բլումբերգ, արխիվ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հաստատել է, որ խորհում է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու հնարավորության շուրջ։

Financial Times-ի հետ զրույցում Bloomberg տեղեկատվական գործակալության հիմնադիրն ու սեփականատերը ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին հարցին պատասխանել է, թե «տարբերակներ է դիտարկում»։

Ենթադրվում է, որ Բլումբերգը առաջադրվելու է որպես անկախ թեկնածու, ինքն է հովանավորելու սեփական նախընտրական արշավը։

Ըստ Forbes-ի՝ Մայքլ Բլումբերգի կարողությունը կազմում է 36.4 միլիարդ դոլար։

2001 թվականին Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, չնայած մինչ այդ Դեմոկրատական կուսակցությունում էր։ Հանրապետականներն ապահովել են նրա հաղթանակը, ինչի շնորհիվ միլիարդատեր Բլումբերգը Նյու Յորքը ղեկավարել է մինչև 2013 թվականը։ Այդուհանդերձ, 2007-ին նա պաշտոնապես լքել է Հանրապետական կուսակցության շարքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG