Մատչելիության հղումներ

Գերմանիայում գնացքների բախումից ավելի քան 150 մարդ է տուժել


Գերմանիա - Փրկարարներն ու բժիշկները գնացքների բախման վայրում, 9-ը փետրվարի, 2016թ.
Գերմանիա - Փրկարարներն ու բժիշկները գնացքների բախման վայրում, 9-ը փետրվարի, 2016թ.

Այսօր վաղ առավոտյան Գերմանիայի Բավարիա նահանգում երկու ուղևորատար գնացքների բախումից ավելի քան 150 մարդ է տուժել։

Զոհվածների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հրապարակվում։ Գերմանական Bild պարբերականը, սակայն, գրում է ութ զոհի մասին։ Դեպքի վայրում աշխատում են շուրջ 100 փրկարարներ ու բժիշկներ։

Բավարիայի իրավապահների նախնական վարկածով, տեղի ունեցածը դժբախտ պատահար է։ Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հարցին ի պատասխան՝ Բավարիայի ոստիկանությունից բացառել են, որ կատարվածը ահաբեկչություն լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG