Մատչելիության հղումներ

Դեսպան. Մոսկվան Անկարայից սպասում է պաշտոնական ներողություն


Դեսպան Անդրեյ Կարլով, արխիվ

Դեսպան Անդրեյ Կարլով, արխիվ

Մոսկվան Անկարայից սպասում է պաշտոնական ներողություն Cy-24 օդանավի խոցման համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը։

«Մենք սպասում ենք, որ թուրքական կողմը պաշտոնական ներողություն կխնդրի, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, Ռուսաստանը կրած վնասների համար փոխհատուցում կստանա», - «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է Կարլովը՝ հավելելով. - «Քանի դեռ այս պայմանները չեն կատարվել, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություն չկա»։

Ռուսաստանի դեսպանը նաև նշել է. - «Թուրքական կողմի հայտարարությունները, թե Թուրքիան ցավում է տեղի ունեցածի համար, բավարար չեն։ Այդ հայտարարությունների մակարդակը չի համապատասխանում տեղի ունեցածի մակարդակին։ Այդ պատճառով հաջորդ քայլը թուրքական կողմինն է»։

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հիշեցնենք, սրվել են անցած տարվա նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից Սիրիայում մարտական առաջադրանք կատարող ռուսական Cy-24 ինքնաթիռը խոցելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG