Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել վստահված անձի լիազորությունները խոչընդոտելու քրգործը


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է, որ վարույթ է ընդունել հանրաքվեի տեղամասում վստահված անձի լիազորությունները խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործը։

«ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության վստահված անձ Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին թիվ 8/28 տեղամասի մոտ անհայտ անձինք քաշքշել են իրեն, իսկ նույն օրը՝ ժամը 22:20-ին, թիվ 8/29 տեղամասում ոստիկանության ծառայողը իրեն և լրագրողին թույլ չի տվել մուտք գործել տեղամաս: Բացի այդ, Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան, թիվ 91 դպրոցում տեղակայված 8/27 և 8/28 տեղամասերի հանձնաժողովի նախագահները խոչընդոտել են իր լիազորությունների իրականացմանը և բռնություն են գործադրել իր նկատմամբ»,- ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում։

Կատարվում է նախաքննություն:

ՀՔԾ-ում հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի փետրվարի 8-ի դրությամբ քննվել են 29 քրեական գործեր, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 4 քրեական գործ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, 1 քրեական գործ կասեցվել է, իսկ 22 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG