Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ժպտալու առիթ է ունեցել՝ տեսնելով Բահրեյնի թագավորի նվերը՝ թանկարժեք թուրը:

Նա Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ-Խալիֆայի ընծան գնահատել է որպես «արվեստի գործ», «թանկարժեք նվեր»:

Բահրեյնի թագավորը Ռուսաստանի նախագահին ասել է, թուրը պատրաստված է հատուկ իր պատվերով:

Քանի որ Պուտինը ստացել է կտրող գործիք, ըստ ռուսական ավանդույթին քաջատեղյակ անձանց մեկնաբանությունների, հնարավոր վեճերն ու կռիվները բացառելու համար՝ հարկ է համարել Համադ բեն Իսա ալ-Խալիֆային հատուցել նախ կոպեկով:

Ապա Ռուսաստանի նախագահը Բահրեյնի թագավորին է հանձնել իր նվերը՝ չքնաղ նժույգ՝ Հաջիբեկ անունով: Բահրեյնի թագավորի նվերը դարձած Հաջիբեկը ծնվել է 2012 թվականին, մի քանի անգամ հաղթել է մրցույթների ժամանակ: Եղել է բացարձակ չեմպիոն՝ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, անցյալ տարի պահպանել է կարգավիճակը:

Հաջիբեկի սանձը Պուտինի ձեռքով փոխանցվել է Բահրեյնի թագավորին Սոչիում:

Բանակցություններից հետո Բահրեյնի արտաքին գործերի նախարար Խալեդ Ահմեդ բեն Մուհամադ ալ-Խալիֆան հայտարարել է, թե թագավորը շնորհակալություն է հայտնել «իր եղբորը՝ Ռուսաստանի նախագահին, և հույս հայտնել, թե Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կայցելի Բահրեյն»:

Պուտինը հիշեցրել է, որ թագավորին ընդունել էր մեկուկես տարի առաջ, և համեմատելով տնտեսական վիճակը՝ ասել. - «Չնայած տնտեսության բավականին ոչ դյուրին իրավիճակին, մենք շարունակում ենք ստեղծել համագործակցության մեխանիզմներ»: Բահրեյնի թագավորը, իր հերթին, կարևոր է համարել համագործակցությունը մասնավորապես Մերձավոր Արևելքի հետ կապված հարցերի շուրջ:

XS
SM
MD
LG